ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ եվրոպացի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ ԵԽԽՎ օրակարգ է մտցվել հրատապ բանաձևի նախագիծ, որն առաջարկում է ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:
Նախագծին մեծ թվով պատգամավորներ են միացել՝ ԵԽ անդամ տարբեր երկրներից: Չի բացառվում, որ հանգամանքներից ելնելով` ԵԽԽՎ-ն ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի, ընդհուպ մինչև ՌԴ-ին ԵԽԽՎ-ից կամ վտարելը, կամ ԵԽԽՎ-ին այդ երկրի անդամակցությունը սառեցնելը:
«Ժողովուրդը» տեղեկացնում է, այս վերջին նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ ԵԽԽՎ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի բանաձևի ընդունում՝ քվեարկությամբ: Ու հիմա սպասվող քվեարկության պատճառով հայկական պատվիրակությունը հայտնվել է անհարմար իրավիճակում: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՌԴ իշխանություններն արդեն իսկ սկսել են լոբբիստական խմբերի միջոցով դիմել ՀՀ իշխանություններին, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում «դեմ» քվեարկի բանաձևի նախագծին։
Ավելի մանրամասան կարանցեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։