Ինչի կարող է հանգեցնել հյութերի չարաշահումը երեխաների մոտ
Առողջարար սնունդը նույնիսկ կարող է վտանգավոր լինել երեխաների համար: Այս մասին հայտարարել են գիտնականները: Նրանք հարցում են անցկացրել փոքրիկ երեխաներ ունեցող ծնողների շրջանում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 1-5 տարեկան երեխաների 35 %-ը ամեն օր խմում է առնվազն 2 բաժակ հյութ:
Կարևոր չէ`հյութը բնական է, թե ոչ: Մասնագետները զգուշացնում են, որ մինչև 6 տարեկան երեխաներին չի թույլատրվում 1 բաժակից ավել հյութ տալ, քանի որ դժվար է տարբերել 100%-անոց հյութը շաքարի պարունակությամբ ըմպելիքներից:
Հետազոտության ղեկավար Սառա Կլարկը նշում է, որ ուղիղ կապ կա քաղցր հյութերի օգտագործման և երեխաների առողջության միջև: Եթե այս նորմերը չեն պահպանվում, ապա նրանց մոտ նկատվում է ճարպակալում և վաղաժամ կարիես:
Aroxj.am