Բաժիններ՝

Օբաման ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը: Դրանում ընդգրկվել են ռուս և ուկրաինացի պաշտոնատար անձինք, օլիգարխներ, ինչպես նաև «Ռուսաստան» բանկը: Պատժամիջոցները նշանակում են ակտիվների արգելափակում ու վիզային սահմանափակումներ:

Նոր ցուցակում ընդգրկվել է 20 մարդ, այդ թվում նաև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, վերջինիս առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Ֆուրսենկոն, պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը, «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը, գործարարներ Յուրի Կովալչուկը, Գենադի Տիմչենկոն, Արկադի և Բորիս Տոենբերգները և այլք:

Օբաման ընդգծել է, որ պատժամիջոցների ընդլայնումը կապված է Ղրիմի հանրաքվեի ու թերակղզու բռնակցման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս