Թուրքիայում Twitter -ն արմատախիլ կարվի. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իշխանությունները մտադիր են Թուրքիայի տարածքում արգելափակել մուտքը Twitter, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
«Հիմա մենք ունենք դատարանի համապատասխան սանկցիան: Մենք արմատախիլ կանենք Twitter-ը», -հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Նա միաժամանակ նշել է, որ միջազգային հանրության արձագանքն իրենց չի հետաքրքրում: «Դա ազատության հետ կապ չունի: Արագ քայլեր ենք ձեռնարկում, քանի որ խոսքը երկրի անվտանգության մասին է»,-ասել է Էրդողանը:
Նա օրերս նաեւ հայտարարել էր, թե Թուրքիայի բնակիչներին կարող է արգելվել օգտվել YouTube –ից եւ Facebook-ից: