Բաժիններ՝

Պուտինի վարկանիշը հասել է գրեթե 76 տոկոսի

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի վարկանիշը հասել է առավելագույն ցուցանիշի վերջին 5 տարում: Այս մասին են վկայել Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած հարցման արդյունքները: Հարցախույզն անցկացվել է այս տարվա մարտի 15-16-ին, դրան մասնակցել է 130 բնակավայրի 1600 ներկայացուցիչ:

Դրանց համաձայն, Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է վերջին 5 տարվա համար ռեկորդային ցուցանիշի՝ 75.7 տոկոսի, ինչը կապված է Ուկրաինայի քաղաքական բարդ իրավիճակի և Ղրիմի հանրաքվեի հետ: Բացի այդ, Պուտինի վարկանիշի վրա դրականորեն ազդել է նաև Սոչիում Ռուսաստանի պարօլիմպիական հավաքականի փառահեղ ելույթը:

Վերջին մեկ ամսում Պուտինի վարկանիշն աճել է 11.4 տոկոսով, իսկ ամսվա սկզբից՝ 15.1 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս