Վրաստանն ակտիվորեն պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ակտիվորեն պատրաստվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, որի խոսքերով՝ կառավարությունը նախապատրաստական ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում փաստաթղթի ստորագրաման համար.

«Մեր նպատակը կարճ ժամանակում այդ համաձայնագրի ստորագրումն է: Ավարտվում է ասոցացման օրվա օրակարգը կազմելու գործընթացը, և մինչև այս ամվսա վերջ կավարտվի նաև տեքստի վրա կատարվող աշխատանքը»: Փանջիկիձեն ընդգծել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում առկա առաջընթացը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն ու Վրաստանը պատրաստվում են Ասոցացման համաձայնագիրը ստորագրել այս տարվա օգոստոսին: Այդ համաձայնագիրը նախաստորագրվել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում:

Տեսանյութեր

Լրահոս