Ֆրանսուա Օլանդը Բաքու կժամանի մայիսի 11-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին այցելելու է Հարավային Կովկաս, ինչը սկսվելու է Ադրբեջան այցելելով:

Ակնկալվում է, որ Օլանդը Բաքու կժամանի մայիսի 11-ին: Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում իր առաջին այցի ժամանակ Օլանդն Ադրբեջանում քննարկելու է երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները: Օլանդին ուղեկցելու է մեծ պատվիրակություն, որում ներառվելու են ֆրանսիական խոշորագույն մի շարք ընկերությունների ներկայացուցիչները:

Իր տարածաշրջանային այցի շրջանակներում Օլանդն այցելելու է նաև Հայաստան ու Վրաստան: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Օլանդը Թբիլիսի կժամանի մայիսի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս