Բաժիններ՝

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Գիորգի Մարգվելաշվիլին, Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիևը հանդիպելու են մայիսի սկզբին, Թբիլիսիում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.

«Ավելի վաղ երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումներն անցկացվում էին էկոնոմիկայի նախարարների, ապա արտգործնախարարների մակարդակով: Այժմ որոշվել է եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպել նախագահների մակարդակով: Հանդիպման օրակարգն ու ստույգ ժամկետը կհստակեցվեն երեք երկրների ներկայացուցիչների ու արտգործնախարարների հետագա խորհրդակցությունների ժամանակ»:

Նշվում է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ վերջին հանդիպումն անցկացվել է այս տարվա փետրվարի 19-ին, Գյանջայում (Գանձակ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս