Բաժիններ՝

Ղրիմի Հանրապետության պաշտոնական դրամական միավոր է ճանաչվել ռուսական ռուբլին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղրիմի խորհրդարանն այսօր որոշում է ընդունել հանրապետության արժույթի մասին, որով և Ղրիմի դրամական միավոր է ճանաչվել ռուսական ռուբլին: Ուկրաինական գրիվնան շրջանառության մեջ կմնա մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:

Փաստաթղթում, սակայն, նշված չէ այն ժամկետը, թե երբ ռուբլին կդառնա Ղրիմի պաշտոնական դրամական միավորը: Նշվում է, որ Ղրիմի Խորհրդարանը հանրապետության Նախարարների խորհրդին հանձնարարել է պատրաստել Ռուսաստանին ֆինանսական օգնության խնդրանքով դիմելու նախագիծը, ինչն անհրաժեշտ է Ղրիմի բյուջետային համակարգի անխափան գործունեության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս