Բաժիններ՝

ԱՄՆ-ում կալանք է դրվել ռուս մի շարք չինովնիկների ակտիվների վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կալանքի տակ են դրվել ռուս մի շարք չինովնիկների ակտիվները: Նշվում է, որ դա արվել է նախագահ Բարաք Օբամայի հրամանով:

Մասնավորապես, արգելափակման տակ են հայտնվել Մատվիենկոյի, Սուրկովի, Գլազևի, Ռոգոզինի ակտիվները: Բացի այդ, ԱՄՆ-ի պատժամիջոցներն առնչվել են նաև Պետդումայի մի շարք պատգամավորների՝ Ելենա Միզուլինա, Լեոնիդ Սլուցկի, Դաշնային խորհրդի անդամ Անդրեյ Կլիշաս:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31