Ադրբեջանցի ազգ գոյություն չունի. Վլադիմիր Ժիրինովսկի (տեսանյութ)
Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ոչ վաղ անցյալում ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում, անդրադարձել է Ղրիմի դեպքերին: Իր ելույթում Ժիրինովսկին վիրավորել է ադրբեջանցիներին՝ հայտարարելով, որ գոյություն չունի այնպիսի ազգ, ինչպիսիք են ադրբեջանցիները:
Ժիրինովսկու խոսքերով՝ ադրբեջանցիներ բառը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է կասպիցցիներ. «Ռուսերեն թարգմանությամբ ի՞նչ է ստացվում Ադրբեջանը: Ազեր- Խազար դենիզի, այսինքն Կասպից ծով, բաջա – ծայրամաս (եզրամաս):
Այսինքն նրանք այն մարդիկն են, որոնք բնակվում են Կասպից ծովի ափին: Ռուսերենով՝ կասպիցցիներ: Ի՞նչ է, մի՞թե դա ազգություն է: Դա այնտեղ բնակվող մարդիկ են, ինչպես որ պովոլժցիները և այլն»: