Բաժիններ՝

Նարիշկինը մանրակրկիտ ներկայացրել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու ընթացակարգերը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանին միացնելն իրականացվում է ղրիմյան իշխանությունների հետ միջպետական համաձայնագրի հիման վրա.

«Ընթացակարգն ունի հետևյալ տեսքը. օտար, ինքնիշխան պետությունը խնդրանքով դիմում է Ռուսաստանին՝ նրա կազմի մեջ մտնելու և համապատասխան միջպետական համաձայնագիր կնքելու համար: Ռուսաստանի նախագահն այդ մասին իրազեկում է Պետդումային ու Դաշնային խորհրդին և Ռուսաստանի կառավարությանը՝ անհրաժեշտության դեպքում անցկացնելով խորհրդակցություններ:

Ապա տեղի է ունենում միջպետական այդ համաձայնագրի նախապատրաստման ու ստորագրման գործընթացը: Դրանից հետո նախագահը դիմում է Սահմանադրական դատարանին՝ պարզելու համար, թե արդյոք ստորագրված համաձայնագիրը համապատասխանո՞ւ մ է Ռուսաստանի Սահմանադրությանը:

Դրական պատասխանի դեպքում Պետդումա է ներկայացվում երկու փաստաթուղթ, ստորագրված համաձայնագիրը՝ վավերացման համար, և Ռուսաստանի կազմում (նոր սուբյեկտի) ընդունման նախագիծը, որում պետք է նշված լինի նոր սուբյեկտի անունը, կարգավիճակը, սահմանները, ինչպես նաև անցումային դրույթները՝ Ռուսաստանի տնտեսական, ֆինասական, պետական իշխանության մարմինների համակարգին ինտեգրվելու կարգն ու ժամկետը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս