Բաժիններ՝

16-ամյա կիևցին Պուտինին անվանել է ստախոս և վերադարձրել է 10 տարի առաջ նրա նվիրած ժամացույցը (տեսանյութ)

ЭХО МОСКВЫ ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կիևի 16-ամյա բնակիչ Անդրեյ Սենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերադարձրել է նախագահական անվանական ժամացույցը, որը Պուտինը նրան նվիրել է 10 տարի առաջ Կիևում: Այս մասին նշված է Ukrainian Crisis Media Center-ի նկարահանած տեսանյութում:

2004 թվականին Պուտինն այցելել էր Ուկրաինայի մայրաքաղաք, ուր Ռուսաստանի նախագահին բազմաթիվ հարցեր էին ուղղել համացանցի միջոցով: Նրանց թվում էր հայտնվել նաև 6-ամյա Անդրեյի հարցը: Նա Ռուսաստանի նախագահին հարցրել էր, թե ինչի մասին է երազում նա:

Պուտինը տղային պատասխանել էր, որ երազում է նրա մասին, որ բոլորն ապրեն երջանիկ ու խաղաղ պայմաններում: Այդ հարցի համար Սենկոն Պուտինից նվեր էր ստացել: 10 տարից անց Սենկոն վերադարձրել է նվերը՝ ընդգծելով, որ հակադրված է գնալ այդ քայլին.

«Դուք ինձ ստել եք, ինչի համար էլ ես ստիպված եմ հետ վերադարձնել ձեր նվերը: Եթե ես հնարավորություն ունենայի անձամբ հանդիպել ձեզ հետ, ես, ձեր աչքերին նայելով, կասեի, որ Վլադիմիր Վլադիմիրի, դուք ստախոս եք»: Սենկոն ընդգծել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս