Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության 25 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ն իր արևելյան ծովափից փոքր հեռահարության 25 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի զորքերը բերվել են մարտական պատրաստության:

Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցչի խոսքերով` այդ հրթիռների արձակումը հանդիսանում է ԿԺԴՀ-ում անցկացվող ձմեռային մանևրների մասնիկը: Նշվում է, որ այդ հրթիռների հեռահարությունը չի գերազանցում 70 կիլոմետրը:

Սեուլը կարծում է, որ Փհենյանն արձակել է FROG փոքր հեռահարության, «երկիր-երկրի» դասի հրթիռներ, որոնք Կորեական ժողովրդական բանակի սպառազինության տակ են հայտնվել 1960-ական թվականներին: Հրթիռակոծման հետ կապված` Փհենյանն արգելել է ավիացիայի թռիչքների ու նավերի անցման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս