Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան առաջարկել է G8-ի գագաթաժողովը Սոչիի փոխարեն անցկացնել Լոնդոնում

Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը Սոչիի փոխարեն անցկացնել Լոնդոնում` կապված Ղրիմի դեպքերի հետ: Հանդիպումը կարող է անցկացվել G7 ձևաչափով, այսինքն` առանց Ռուսաստանի մասնակցության:

Լոնդոնի առաջարկը հավանության է արժանացել G7-ի մնացյալ անդամների կողմից. Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Ճապոնիա, Կանադա: Բացի այդ, սպառնալիքի տակ են նաև ռուս-գերմանական միջկառավարական բանակցությունները, որոնք նշանակված են ապրիլին, Լապցիգում:

Գերմանացի գործարարները զգուշացրել են Ռուսաստանի դեմ առևտրային պատերազմի վտանգավորության մասին: Նրանք կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի կարող նշանակել հարցի լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս