Վանաձորցի 34-ամյա կինը մեղադրվում է ապակու բեկորով մեկ այլ կնոջը ձեռքը վնասելու մեջ

Վանաձորում երկու կանանց միջև տեղի ունեցած վեճի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադվել 34-ամյա կնոջը: Նա մեղադրվում է  այն բանի համար, որ վիճաբանել է մեկ այլ կնոջ հետ, որի ընթացքում քար նետելով ջարդել է նրա տնակի լուսամուտի ապակին: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո էլ այդ կինն է քար նետել 34-ամյա կնոջ տան ուղղությամբ, ջարդել նրա տնակի լուսամուտի ապակին, որից հետո 34-ամյա կինը, գետնից վերցնելով կոտրված ապակու մեկ բեկոր, հարվածել է տուժող կնոջ ձախ ձեռքին` նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

34-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս