Բաժիններ՝

Ինչու է Ներսես Երիցյանը որոշել կամավոր կուտակել 5%-ը

Դեռ անցած տարվա վերջին ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ չի միացել կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչին, պատճառաբանելով, որ կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու համար պետք է լինի մարդկանց որոշակի նվազագույն զանգված, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել ներդրումները։

Սակայն այս տարվա սկզբին Ն.Երիցյանը միացել է համակարգին և կուտակում է իր աշխատավարձի 5 %-ը: 168.am-ը ԿԲ փոխնախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշում ընդունեց միանալ համակարգին և ի՞նչն էր խանգարում անցած 3 տարիներին միանալ կամավոր համակարգին:

«Վաղուց էի կայացրել որոշում, բայց սա այն կամավոր կուտակայինը չի: Սա էապես տարբերվում է 3 տարի առաջ ներդրվածից, սա պարտադիրի կամավոր բաղադրիչն է: Այստեղ պետությունը չի համաֆինանսավորում, ես իմ աշխատավարձի 5%-ն եմ կուտակում, օգտվում եմ ակտիվի նույն կառավարիչներից, նույն ենթակառուցվածքից: Ֆոնդի կառավարումը, եթե 2 անդամ ունի, արդյունավետ չի կարող լինել: Մենք դա այն ժամանակ էլ էինք ասում»,- ասաց Ն.Երիցյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի նման երկրներում համակարգը պետք է լինի պարտադիր, որովհետև մարդիկ կամավոր կերպով չեն կուտակում, ինքնագիտակացաբար չեն խնայում, և դա կարող է 100 տարի տևել, մինչև տեղի ունենա, հատկապես՝ հասարակությունում տիրող ներկայիս տրամադրությունների դեպքում. «Դրա համար պարտադիր է արվում, մարդիկ հասկանում են, որ մեխանիզմները աշխատում են, վախը դուրս է գալիս և մարդիկ հանգիստ պատասխանատվություն են ստանձնում, ընդլայնում են իրենց այլընտրանքային ներդրոմները: Ես կամավորապես եմ անդամակցել այս պարտադիրին և ես ողջ կյանքիս ընթացքում պարտավոր եմ վճարումներ կատարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս