Ամերիկյան ավիակրային խմբավորումը ևս մի քանի օր կմնա Միջերկրական ծովի արևելյան հատվածում
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ամերիկյան ավիակրային հարվածային խմբավորումը ևս մի քանի օր կմնա Միջերկրական ծովի արևելյան հատվածում` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Խմբավորման մեջ մտնում է «Ջորջ Բուշ» ատոմային ավիակիրը, 1 հրթիռակիր հածանավ և 2 էսկադրոնային ականակիր:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ուարենը: Վերջինիս խոսքերով` ևս մի քանի օր Միջերկրական ծովում մնալը հնարավորություն է տալիս անցկացնել հավելյալ զորավարժություններ, ինչպես նաև ընդլայնել ծովում իրենց հնարավորությունները: