Բաժիններ՝

Ղրիմի հանրաքվեից հետո ուկրաինական զորամասերին առաջարկվելու է գործելու երկու տարբերակ

ТСН-ի փոխանցմամբ` Ղրիմի թերակղզում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի զորամասերը, որոնք ներկայումս շրջափակման տակ են, Ղրիմի հանրաքվեից հետո որակվելու են որպես ավազակապետական ստորաբաժանումներ, որպեսզի օրինական համարվի այնտեղ մուտք գործելը:

Այս մասին հայտնել են ուկրաինական զորամասերը շրջափակած ռուս զինվորականները: Նրանց խոսքերով` ուկրաինացիներին առաջարկվելու է երկու տարբերակ. ծառայել Ղրիմի սահմաններից դուրս կամ էլ ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն: Դիմադրություն ցույց տալու դեպքում կձեռնարկվի զինված գրոհ:

Խաղաղ բնակչությանը խոստացել են չդիպչել, այլ պարզապես փոխել անձնագիրը ռուսականով: Անհրաժեշտության դեպքում խաղաղ բնակչությանը թաքցնելու են նկուղներում: Ռուս զինվորականների խոսքերով` Ղրիմում հատուկ գործողությունը պլանավորված է ավարտել մեկ ամսում: Ներկա դրությամբ Ղրիմում գտնվում է 22.000 ռուս զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս