Ռուսաստանում «Չեչենական կամպանիայի» գործով քրեական գործեր են հարուցել Յարոշի ու Տյագնիբոկի նկատմամբ
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինական УНА-УНСО ազգայնական կուսակցության անդամների, այդ թվում նաև «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի ու «Սվոբոդա» կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկի նկատմամբ:
Նրանց կասկածում են 1994-1995 թվականներին չեչեն անջատողականների կողմից ռազմական գործողությունների մասնակցելու մեջ: «Աջ սեկտորը» հայտարարել է, որ Հետաքննչական կոմիտեի հայտարարությունը կեղծիք է, քանի որ Յարոշն ու Տյագնիբոկը երբևէ չեն գտնվել Չեչնիայում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ մոսկովյան դատարանը հեռակա կարգով Յարոշին կալանավորելու մասին որոշում էր ընդունել: Յարոշին մեղադրում են Ռուսաստանի նկատմամբ ահաբեկչական կոչեր հնչեցնելու մեջ: