Պուտինը պատրաստվում է ռազմական նոր կամպանիայի. Սաակաշվիլի
Ուկրաինական Gordonua.com կայքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը պատրաստվում է ռազմական նոր կամպանիայի.
«Պուտինն այս հակամարտությունը սանձազերծել է նրա համար, որ Արևմուտքում նրա գործընկերները ասեն, որ Ուկրաինան ունի տարածքային խնդիրներ և անկարելի է նրան ՆԱՏՕ-ի կազմ ընդունելը:
Սակայն դա միայն համախմբում է նրանց և արագացնում է Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի մուտքը ՆԱՏՕ` առավել ևս, որ Ուկրաինայի բնակչության շրջանում դրան աջակցելը ներկայումս բարձր է ինչպես երբեք:
Այն ամենը, ինչ Պուտինն անում է Ուկրաինայի արևելքում, մեծապես հիշեցնում է այն, թե ինչ է նա արել 2008 թվականին վրացական մի շարք քաղաքներում: Նա այդ ողջ շրջանում սադրել է փողոցային անկարգություններ, որպեսզի գործի մեջ դնի զորքերին:
Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Դոնեցկում ու Լուգանսկում, ինչ-որ բանի նախապատրաստություն է: Դա թվում է որպես դասական ռազմական կամպանիայի նախապատրաստություն»: