Դեպքից րոպեներ առաջ երեխաները տարածքում խաղացել են (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Մարտի 13-ին ժամը 15:56-ին հրդեհ է բռնկվել Գյումրու «Բարեկամության» այգում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները մեկուսացրել և հանգցրել են մոտ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածքի հրդեհը: Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, դեռևս հայտնի չէ, բայց հարևանությամբ տեղադրված տնակների բնակիչների խոսքերով, դեպքից րոպեներ առաջ նույն տարածքում երեխաները խաղացել են կրակի հետ: Ըստ նրանց, հավանաբար նրանք էլ այրել են խոտը: