«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա». Գալուստ Սահակյան
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր իշխանություններին խորհուրդ է տվել միանալ ոչ իշխանական չորս ուժերին, դառնալ հինգերորդը: ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով այս հայտարարությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հիշեցրեց. «Նախ ասեմ հետևյալը՝ ժամանակին մեծ մասը միացել էր, ինչի՞ գնացին, որ հիմա աղերսներ են ուղարկում, որ միանանք»: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը դահլիճում ելույթի ժամանակ աչքերով տեսնում է, որ ՀՀԿ-ականներից շատերը կկտրվեն իշխանությունից, նա այսպես արձագանեց. «Աչքերի մեջ նայելով պետություն չեն ստեղծում, հոգիները պիտի մաքրեն և իրենց արյան կանչը լսեն»: Ճշտող հարցին, թե ամեն դեպքում միանալո՞ւ եք ոչ իշխանական ուժերին, Սահակյանն այսպես արձագանքեց. «Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա, դու էլ հիմա ասում ես: Ժամ առաջ կցանկանային, բայց արդեն էնքան են համը հանել, որ ամաչում են ասել: Հանրապետականը եթե հինգերորդ կողմով գնար, Ռուբեն Հակոբյանը պաշտոնավարման չէր լինի, առաջին կողմով է գնացել, դրա համար է պաշտոնավարել, դրանից իրեն օգուտ չի գա, դրա համար պիտի տեսակետը փոխի: Սաղ աշխարհը պաշտոն է ուզում, դուք գիտեք ենթատեքստում էդ չի՞: Հիմնական գաղափարներ, սկզբունքներ չկան, մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք գանք իշխանության, հեռացեք՝ չմտածելով, որ եթե էդպես արձանագրում լինի, ինչ-որ թազա վեպեր կգրվեր՝ գովք հիմարության, հեռացեք, իշխանություններ, որ մենք գանք»: Սահակյանն ասաց, թե ինքն անձամբ պաշտոն չի ուզում, եթե ուզենար, վաղուց կունենար: