Հովիկ Աբրահամյանի որդին սովորում է միանգամից երկու բուհում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Չնայած պնդմանը, որ բնությունը քնում է զավակների մեջ, Աբրահամյանների ընտանիքում այդպես չէ, եթե չասենք` հակառակն է:
Ճիշտ է, Արգամիչը գտնում է, թե քաղաքականության համար խելք պետք չէ, այնուհանդերձ, նրա որդին` Արգամը, բացասման բացասման օրենքին հավատարիմ, Օլես Մուխինի պես, որը բելառուսական «չտո, գդե, կոգդա» ակումբի նախագահն է և Գինեսի գրքում է հայտնվել համաժամանակյա երկու բուհերում ստացիոնար սովորելու յուր ինտելեկտուալ կարողականության շնորհիվ, նույնպես մտավորական զբաղմունքի տեր է:

Մոսկվաներում, երևաններում, մխչյաններում, Արարատի մարզում «բիզնես-յանգ» Արգամ Աբրահամյանը դեկտեմբերին ավարտել է Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, բայց դրան զուգահեռ, նա համալսարանի իրավաբանական ֆակուլտետում էր սովորում և պատրաստում էր յուր դոկտորականը:

Ասում են` վերջին աղմուկից հետո նա «ստիպված» կլինի դոկտորական տիտղոսի շնորհումն անցկացնել հենց Ժող-ում…

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս