Բաժիններ՝

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր. 1in.am

Մարտի 13- ի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է  1in.am-ը:

«Անդրադարձ է կատարվել մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին. քառասունից քսանութում հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հաղթանակ է տարել, երեքում՝ ԲՀԿ-ն, մեկում՝ ՀՅԴ-ն,մնացածում՝ անկուսակցակնները, բայց չորսը ցանկություն են հայտնել անդամագրվել ՀՀԿ-ին: Ստացվում է, որ երեսուներկու համայնքներում մեր կուսակցությունը հաղթանակ է տարել»:

Շարմազանովը հավելել է, որ հունիսի 8-ին Ջերմուկում և Գորիսում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ,և ՀՀԿ-ն անպայման երկուսում էլ թեկնածու կունենա: Բացի այդ, մայիսի երկրորդ կեսին տեղի կունենա իշխող կուսակցության հերթական համագումարը:

ՀՀԿ խոսնակը անդրադարձել է նաև Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե Ղարաբաղը ևս Ղրիմի օրինակով պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջև. «Տեղյակ եմ այդ հայտարարությունից. Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը,մենք էլ մեր կողմից կարող ենք ՀՀԿ դիրքրոշումը ասել: Մեր կարծիքը մնում է անփոփոխ՝ Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը: Արցախի բնակչությունը կողմ է քվեարկել Արցախի Հանրապետությանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս