Սամվել Թադևոսյանն ընդամենը պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը ընդամենը բժշկական կենտրոնում պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը: «Նա երկու օր է՝ պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում՝ օրվա ընթացքում շարունակելով իր աշխատանքային ռեժմը: Ամենայն հավանականությամբ՝ վաղվանից նախարարը կանցնի սովորական աշխատանքային ռեժիմի»,- ասաց Լուսինե Մարգարյանը: