Բաժիններ՝

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Ուկրաինային 11 միլիարդ եվրո հատկացնելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին Եվրահանձնաժողովի արած առաջարկը: Այս մասին նշված է Ուկրաինայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:

Դրանում Եվրախորհրդարանը ողջունել է քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հավակնոտ պլանին Ուկրաինայի կառավարության հավատարիմ գտնվելը:

Եվրախորհրդարանը ողջունել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ կապված Ուկրաինային կարճաժամկետ ու միջնաժամկետ ֆինանսական օգնություն ու 11 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի հետ:

ԵՄ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովը նախորդ շաբաթ աջակցություն էր հայտնել Ուկրաինային 11 միլիարդ եվրոյի օգնություն հատկացնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի արած առաջարկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս