Ուկրաինական նավատորմի գլխավոր բազան ապրիլից կդառնա Օդեսան. աղբյուր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օդեսայում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի արևմտյան ռազմածովային բազան ապրիլին կստանա ուկրաինական նավատորմի գլխավոր բազայի կարգավիճակ: Այս մասին գործակալությանը հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ում նրա աղբյուրը:
Նրա խոսքերով՝ համապատասխան որոշումն արդեն իսկ ընդունվել է, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին հավատարիմ ծովայինները կլքեն Ղրիմի թերակղզին և իրենց ծառայությունը կշարունակեն Օդեսայում:
Աղբյուրը հավելել է, որ աշնանը Օդեսայի ազգային ծովային ակադեմիայում բացվելու է ռազմածովային ֆակուլտետ, որը կադրեր կպատրաստի Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար: