Բաժիններ՝

Թուրքական դատարանն արդարացրել է «Էրգենեքոնի» պարագլուխ համարվող Վելի Քյուչուքին

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 4-րդ դատարանը երեկ արդարացրել է «Էրգենեքոնի» գործով կալանավորված կարկառուն ներկայացուցիչներ Վելի Քյուչուքին, Լևենթ Էրսոզին, Ֆուաթ Սելվիին ու Սերդար Օզթուրքին:

Դրանից մեկ օր առաջ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 3-րդ դատարանը նրանց մերժել էր արդարացնելու հարցում: Դրանից հետո կալանավորվածների փաստաբանները դիմել էին ավելի բարձր ատյանի, որն էլ որոշել է արդարացնել նրանց:

Նշվում է, որ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը համարվում է «Էրգենեքոն» գաղտնի կազմակերպության պարագլուխը և գործող իշխանությունների հիմնական հակառակորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս