Բաժիններ՝

Եթե Ղրիմը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Եվրոպան ստիպված կլինի արձագանքել. Գերմանիայի ԱԳՆ

Եվրոպան Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում, սակայն ստիպված կլինի արձագանքել, եթե Ղրիմը միանա Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:  «Մենք, որպես Եվրամիության անդամ, բոլորս միասին հայտարարում ենք, որ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալը միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի կլինի եւ կպահանջի արձագանք»,-հայտարարել է Շտայնմայերը:

Իսկ թե ինչ եղանակով Եվրոպան կարձագանքի, ըստ նրա, «հարցը կքննարկվի ամենայն ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ` եվրոպական արտգործնախարարների մասնակցությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31