Կալանավորվել է` խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով (տեսանյութ)
Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ադամյանը, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ Ոստիկանություն