ԲՀԿ-ն այլևս հետադարձի ճանապարհ չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

– Տիկին Սարգսյան, ի՞նչ ակնկալիք ունեք ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումից, մամուլի հրապարակումների համաձայն՝ այն վաղն է կայանալու:Կարծում եք՝ կոնսոլիդացվելով հաջողության կհասնե՞ք:

– Նախ ասեմ, որ կոնսոլիդացիան արդեն բավական լուրջ գործընթաց է, ու ես միայն կարող եմ ողջունել նման մոտեցումը, որ Ազգային ժողովում ներկայացված չորս ուժեր կարողանում են համատեղ օրակարգ ձևավորել և համախմբված պայքարել այս բռնապետության դեմ: Եթե դա մեզ հաջողվի՝ լավագույնը կլինի, որ մենք վերջին տարիներին ձեռք ենք բերել: Դրանով մենք նաև հույս կներշնչենք մեր ժողովրդին, որ ժողովրդի գործոնը մնում է առաջնային և կարևոր, և ակտիվացման պարագայում փուլ առ փուլ մենք կարող ենք հասնել արդեն ամբողջական իշխանափոխության: Երբեք պետք չէ քայլերից հետ կանգնել․ կարևորը նպատակն է, իսկ նպատակը՝ շատ-շատ լավ նպատակ:

– Նպատակը ո՞րն է՝ ամբողջական իշխանափոխություն, թե՞ միայն վարչապետի հրաժարական:

– Մեզ համար՝ իշխանափոխությունը, այս հանգրվանում՝ գուցե վարչապետի փոփոխությունը, ոչ միայն վարչապետի, այլև ամբողջական կառավարության: Իհարկե, այլընտրանքային ծրագրի ներկայացում, որովհետև երբ առաջարկում ես մի բան փոխել, նաև պետք է կարողանաս ցույց տալ, թե ինչ ես ուզում փոխել, և այլ կառավարության պարագայում ինչ աշխատանք պետք է տարվի, որ բարեփոխում տեղի ունենա, որից հետո արդեն գուցե հասունանա մյուս հարցը, որն իրականում հասունացած է, բայց քանի որ մեր գործընկերներն այս էտապում տեսնում են կառավարության հրաժարականը, մենք ընդառաջ ենք գնում:

– Իսկ Ձեր գործընկերները, հատկապես «Բարգավաճ Հայաստանը», կարծում եք, Ձեզ հետ մինչև վերջ՝ մինչև նախագահի հրաժարական կգա՞ն:

– Ես կարծում եմ, որ «Բարագավաճ Հայաստանը» այլևս հետդարձի ճանապարհ չունի։ Եթե ընտրել է այդ ճանապարհն ու գնում է, ես չեմ կարծում, թե ինչ- որ պահի կարող է հետ կանգնել այդ ճանապարհից, համենայնդեպս, ես այդպես չեմ ուզում մտածել:

Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս