Բաժիններ՝

Խարկովում ռուսամետ ակտիվիստները ձվեր են նետել Կլիչկոյի վրա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խարկովում ռուսամետ ակտիվիստները ձվեր ու ճայթռուկներ են նետել «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի նկատմամբ, ով մասնակցում էր «Եվրամայդանի» հանրահավաքին:

Նշվում է, որ Կլիչկոն չի տուժել, նրա թիկնապահները նրան ծածկել են անձրևանոցներով: Մոտ 100 ռուսամետ ակտիվիստները հավաքվել են հանրահավաքի անցկացման վայրի մոտ և վանկարկել են «Ռուսաստան», «Ֆաշզիմը չի անցնի» կարգախոսներ: Ապա նրանք սկսել են ձվեր նետել Կլիչկոյի թիկունքի ուղղությամբ, սակայն թիկնապահներին հաջողվել է անձրևանոցներով փակել նրան:

Երբ Կլիչկոն իջել է բեմից և ավտոմեքենա է նստել, ռուսամետները նրա ուղղությամբ նետել են երկու հզոր ճայթռուկ, որոնք պայթել են նրանից ոչ հեռու: Կլիչկոյի հեռանալուց հետո «Եվրամայդանի» հանրահավաքը շարունակվել է: Ռուսամետները նույնպես մնացել են իրենց տեղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս