Բաժիններ՝

Վանա լճի ամենամաքուր հատվածում իրականացվելու է «ջրային դահուկների» նախագիծ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանա լճի ամենամաքուր ափի ջրերում իրականացվելու է «ջրային դահուկների» նախագիծ: Խոսքը գնում է Բթիլիսի Ադիլջևազ շրջանի ափամերձ գոտու մասին, որտեղ նախագծի շրջանակներում 8 մարդ միաժամանակ հնարավորություն կունենա ջրային դահուկներով սլանալ 540 մետր երկարությամբ ջրատարածությունում:

Դա կնպաստի թե՛ տեղի, թե՛ օտարազգի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավմանը և հետևաբար տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Նախագծի աշխատանքները մեկնարկել են 2013 թվականին: Նախատեսված է Ադիլջևազում կառուցել ջրային դահուկներով սլանալու ուսուցման կենտրոն, Խլաթում՝ ջրային մարզաձևերի ուսուցման կենտրոն, իսկ Դատվանում՝ լաստանավերի տերմինալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս