Ամերիկյան «Ջորջ Բուշ-ավագ» ավիակիրը 4 օրով ժամանել է Անթալիա
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ամերիկյան USS George HW Bush ավիակիրն այսօր առավոտյան խարիսխ է գցել Անթալիայի ջրերում: Ամերիկյան վերջին տեխնոլոգիաներով հագեցած այդ ռազմանավը ջուրն իջեցվել է 2009 թվականին: Նրա կառուցումն արժեցել է 6.2 միլիարդ դոլար:
Ավիակրի երկարությունը կազմում է 332.8 մետր, նրա վրա տեղակայված է ավելի քան 50 մարտական ինքնաթիռ: Նավի անձնակազմը բաղկացած է ավելի քան 5000 մարդուց, որից 3000-ը զինվորականներ են: Ավիակիրն Անթալիա է ժամանել Հունաստանի Պիրեուս նավահանգստից և Անթալիայի ջրերում մնալու է 4 օր:
Նավի երկրորդ կապիտան Մաթեու Փարադայսը լրագրողների հետ զրույցում հերքել է այն, որ ավիակրի այցը կապված է վերջին շրջանի լարված դեպքերի հետ՝ ընդգծելով, որ սա պլանավորված այց է: