«Խելացի» ժամացույցները կդառնան մոդուլային (տեսանյութ)
TechCrunch-ի փոխանցմամբ` բրիտանական Blocks ընկերությունը ներկայացրել է նույնանուն «խելացի» ժամացույցները: Դրանց յուրահատկությունը կայանում է մոդուլային կառուցվածք ունենալում. այն բաղկացած է բլոկներից, որոնցից յուրաքանչյուրը ժամացույցին հաղորդում է այս կամ այն գործառույթը:
YouTube վիդեոհոսթինգում Blocks-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ ժամացույցները կարող են իրենցում ներառել տեսախցիկով, մարտկոցով, բարձրախոսով, GPS-ի քարտով, սիմ քարտով, ականջակալների բնիկով բլոկներ, որոնցից կարող են արտադրել տարբեր ընկերություններ:
Ժամացույցների էկրանը նույնպես կարելի է փոխել: Ցանկության դեպքում օգտատերը կարող է սարքավորման մեջ հավելել գունավոր սենսորային էկրան, կամ էլ եթե կարիք կա տնտեսել մարտկոցի լիցքը, ապա հավելել սև-սպիտակ էկրան «էլեկտրոնային թանաքներում», ինչպես eReader-ներում: Սարքավորման զանգվածային արտադրությունը պլանավորված է սկսել 2015 թվականի կեսին: