Բաժիններ՝

Ջոն Քերին դիվանագիտական վերջնագիր է ներկայացրել Սերգեյ Լավրովին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ նրան զգուշացրել է Ուկրաինայում առկա ճգնաժամի կարգավորման համար դիվանագիտական ուղիների սպառման հնարավորության մասին, եթե Ռուսաստանը շարունակի ընդլայնել իր ռազմական ներկայությունը Ղրիմում և Ուկրաինայի այլ շրջաններում:

Քերիի խոսքերով` Ղրիմը միացնելու ուղղությամբ Ռուսաստանի հետագա քայլերը որևէ տեղ չեն թողնի դիվանագիտության համար: Պետքարտուղարը նաև Մոսկվային առավելագույն զսպվածության կոչ է արել:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ Քերին ու Լավրովը պայմանավորվել են շարունակել ինտենսիվ շփումները` ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու նպատակով: Որևէ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31