Դավութօղլուն Ղրիմի հարցը քննարկելու է Բան Կի Մունի հետ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մարտի 11-ին մեկնելու է Նյու Յորք, ուր հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը, Կիպրոսի խնդիրը, ինչպես նաև Թուրքիայի կողմից 2015-2016 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ դառնալու համար ներկայացրած հայտը, որի քվեարկությունը տեղի է ունենալու աշնանը:
Թուրքիայի ԱԳՆ-ը հաղորդել է, որ Դավութօղլուն` որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Կարիբյան ընկերակցության նախագահների ու վարչապետների գագաթաժողովին: Դրա ժամանակ Դավութօղլուն հանդես է գալու Կարիբյան ավազանի երկրների հետ քաղաքական ու տնտեսական կապերն ընդլայնելու օգտին: