Ամերիկյան էսկադրոնային ականակիրը մտել է Սև ծով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան Truxton էսկադրոնային ականակիրը երեկ երեկոյան անցել է Բոսֆորի նեղուցով և մտել է Սև ծով: Ամերիկյան ռազմանավին ուղեկցել է Թուրքիայի առափնյա պաշտպանության մոտորանավակը:

Սևծովյան նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, Սև ծովում ափ չունեցող երկրի ռազմանավերը նրա ջրերում չեն կարող գտնվել 21 օրից ավելի: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ էսկադրոնային ականակիրը մասնակցելու է Ռումինիայի ու Բուլղարիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ պլանավորված զորավարժություններին:

Մարտի 4-ին էլ Բոսֆորի նեղուցով Սև ծով են մուտք գործել ռուսական երկու ռազմանավեր:

Տեսանյութեր

Լրահոս