«Դ!ԵՄ ԵՄ»-ը մտորում է դատական հայց ներկայացնել ոստիկանների դեմ (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մոտ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ կայացած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված «Դ!ԵՄ ԵՄ» շարժման 3 անդամներին ազատ են արձակել, նրանց նկատմամբ նշանակվել է տուգանք ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդված): Այս մասին 168.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Այդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը 50 հազար դրամ է:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները մեզ հայտնեցին, որ այդ վարչական տուգանքները փաստաբանների միջոցով կբողոքարկեն, բայց եթե ստիպված էլ լինեն վճարել, դա կարվի «Դ!ԵՄ ԵՄ»-ի կողմից՝ հերթական ակցիայի ժամանակ, 10 և 20 դրամանոց կոպեկներով։ Ակտիվիստները նշում են, որ տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանները անհարգի ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ և գուցե դատական հայց ներկայացվի հենց ոստիկանների դեմ։
Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում: