Բաժիններ՝

ԵՄ-ը խոստացել է միակողմանիորեն իր շուկան բացել ուկրաինական ապրանքների առջև

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը խոստացել է միակողմանիորեն իր շուկան բացել ուկրաինական ապրանքների առջև: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի կառավարությունը: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի գնահատմամբ՝ այդ որոշումից հետո մեկ տարվա ընթացքում իր երկիրը կստանա առնվազն 400 միլիոն դոլար:

Կիևը մտադիր է ընդլայնել գյուղատնտեսական արտադրանքի ու հրուշակեղենի արտահանումը: Յացենյուկը հավելել է, որ ներկայումս խորհրդակցություններ են անցկացվում եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքերի չեղյալ հայտարարման շուրջ:

Ընդգծվում է, որ Բրյուսելն ընդհանուր առմամբ 15 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է ցուցաբերելու Ուկրաինային: Բացի այդ, Ուկրաինան մոտ ժամանակներս կստանա 2 միլիարդ դոլար՝ տնտեսությունը կայունացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31