Դալայ-լաման աջակցություն է հայտնել միասեռ ամուսնություններին
Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ հաղորդավար Լարի Քինգին տված հարցազրույցի ժամանակ Դալայ լաման աջակցություն է հայտնել միասեռ ամուսնություններին ու դատապարտել է հոմոֆոբիան:
Նա հայտարարել է, որ ամեն տիպի սեքսը հաճելի է այնքան ժամանակ, քանի դեռ դա իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ. «Նրանց համար, ովքեր չեն համարվում կրոնական մարդ, դա բացարձակապես նրանց անձնական գործն է: Սեքսի ամեն տեսակ գոյության իրավունք ունի, եթե դա տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Բռնությունը կատարելապես անթույլատրելի է»: