Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ-ը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Պուտինի շրջապատի հանդեպ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի հանդեպ արդեն իսկ հայտարարված պատժամիջոցներին կարող են հաջորդել նորերը:

Ֆաբիուսի խոսքերով՝ դրանք առնչվելու են ռուս գործարարներին ու Վլադիմիր Պուտինի շրջապատին: Ֆաբիուսն ընդգծել է, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կսահմանվի այն դեպքում, եթե ձեռք չբերվեն արագ արդյունքներ: Նա հրաժարվել է ներկայացնել այլ մանրամասներ:

Փոխարենը Ֆաբիուսը հայտարարել է, որ ֆրանսիական կառավարական պատվիրակությունը Պարօլիմպիական խաղերի համար չի ժամանի Սոչի, ինչպես որ պլանավորված էր սրանից առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31