Ռուսաստանը խզում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները. Չուրկին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կասեցրել է Ուկրաինայի հետ իր քաղաքական հարաբերությունները, քանի որ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը.
«Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը, ինչի համար էլ խզում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները»: Չուրկինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում կիրականացվի դիպուկահարների կողմից ոստիկաններին ու ցուցարարներին սպանելու շուրջ անկախ հետաքննություն: