Բաժիններ՝

ԵՄ-ը հավանության է արժանացրել Ուկրաինային 11 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը

LB.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինային օգնություն հատկացնելու փաթեթը հավանության է արժանացել ԵՄ-ի բոլոր երկրների ղեկավարների կողմից: ԵՄ-ի գագաթաժողովում հավանության է արժանացել Եվրահձնաժողովի ներկայացրած առաջարկը, որն առնչվում է Ուկրաինային 11 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելուն:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: Նա իր գոհունակությունն է հայտնել այդ կապակցությամբ: Բառոզուի խոսքերով՝ այդ միջոցները կհատկացվեն և՛ ԵՄ-ի բյուջեից, և՛ եվրոպական ֆինանսական ինստիտուտների կողմից: Ուկրաինան հուսով է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա առնվազն 15 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31