Թուրքիան կասեցրել է սիրիացի փախստականների ներհոսքի հարցում «բաց դռների» քաղաքականությունը

Haberdar-ի փոխանցմամբ՝ Թուրքիան դադարեցրել է հարևան Սիրիայից փախստականների ներհոսքի հարցում «բաց դռների» քաղաքականությունը: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները, որոնց համաձայն, այսուհետ սիրիացի փախստականներին միայն հրատապ դեպքերում թույլ կտան մուտք գործել Թուրքիա:

Այդ որոշումը պատճառաբանվում է սիրիացի փախստականների մեծ ներհոսքով: Ընդգծվում է, որ նրանց հարցում «բաց դռների» քաղաքականությունը շարունակելու դեպքում Թուրքիայում նրանց քանակը կարող է հասնել մինչև 5 միլիոնի:

Ներկա դրությամբ Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասնում է 700.000-ի, որոնց մեծ մասը բնակվում է քաղաքներում՝ իրենց ծանոթների մոտ: Սիրիացի փախստականների համար Թուրքիայի 10 նահանգում ստեղծվել են վրանային ու տնակային ճամբարներ, որոնցում այժմ բնակվում է 220.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս