Բաժիններ՝

Կանադան կասեցրել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի իշխանությունները որոշել են կասեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ կապված Ուկրաինա ռուս զինծառայողների ներխուժման հետ:

Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: Վերջինիս խոսքերով՝ իրենք որոշել են դադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման գծով միջկառավարական հատուկ հանձնաժողովի աշխատանքները. «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հանդիսանում է միջազգային օրենսդրության ակնհայտ խախտում»:

Հարփերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ Ուկրաինայից դուրս բերել ռուսական զորքերը և զերծ մնալ սադրիչ ու վտանգավոր գործողություններից: Սրանից առաջ էլ Կանադան կասեցրել էր Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս