Բաժիններ՝

Ռուսաստանում առաջարկել են երկրի կանխիկ միջոցների դուրս բերումը սահմանափակել մինչև 15.000 եվրոյի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսֆինմոնիթորինգի ղեկավար Յուրի Չիխանչինն առաջարկել է սահմանափակել կանխիկ միջոցների ուղարկումն արտերկիր: Նա հավելել է, որ այդպիսի տեղաշարժերի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 15.000 եվրոն:

Չիխանչինն ընդգծել է, որ մարդիկ հաճախ միանգամից երկրից դուրս են բերում մինչև 60 միլիոն (արժույթը չի նշվել – 168.am), իսկ մաքսային ծառայության աշխատակիցները հնարավորություն չունեն կանգնեցնել նրանց:

Ներկայումս Ռուսաստանից արժույթի դուրս բերման հարցում չկան սահմանափակումներ, մաքսային վերահսկողության համար բավական է միայն 10.000 դոլարից ավելի խոշոր գումարի հայտարարագրումը:

Չիխանչինի տվյալներով՝ 2012 թվականին Ռուսաստանից դուրս են բերվել 10 միլիարդ դոլարի կանխիկ միջոցներ: Նա չի նշել, թե որ ուղղությամբ են ուղղվել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս