Օբաման Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել առաջիկա ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Կոնգրեսին ներկայացրել է առաջիկա ֆինանսական տարում բյուջեի նախագիծը՝ 3.9 տրիլիոն դոլար: Օբամայի խոսքերով՝ Կոնգրեսը պետք է հստակեցնի բնակչության անապահով շերտերին օգնության հատկացման հարցը:
ԱՄՆ-ում ֆինանսական նոր տարին մեկնարկելու է հոկտեմբերի 1-ին, դրա բյուջեի նախագիծը նախատեսում է հավելյալ 56 միլիար դոլար հատկացնել այն սահմանագծից ավելի ֆինանսավորմանը, որի շուրջ համաձայնագիրը դեմոկրատների ու հանրապետականների միջև ձեռք էր բերվել Կոնգրեսում:
Դեֆիցիտը պլանավորված է ՀՆԱ-ի 3.1 տոկոսանոց մակարդակի վրա՝ 564 միլիարդ դոլար: Նախատեսվում է տնտեսական աճի շնորհիվ աստիճանաբար կրճատել պետպարտքը՝ մինչև ՀՆԱ-ի 69 տոկոսի, թեև պետպարտքի չափը գերազանցել է 17 տրիլիոն դոլարը: Պենտագոնի բյուջեն հաստատման դեպքում կկազմի 496 միլիարդ դոլար: