Օբաման հուսով է, որ Ուկրաինայում իրավիճակը կկարգավորվի մոտ ժամանակներս
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լուրջ է, և որ իրենք շատ ժամանակ են ծախսում դրա կարգավորման վրա: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը:
Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ը հուսով է, որ հետագա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի հասնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանը: Օբաման Ռուսաստանին մեղադրել է ուժային մեթոդներով Ուկրաինայի ժողովրդի վրա ներազդելու փորձի մեջ: